Ռուսաստանում մտածում են նորից սկսել արտադրել «Վոլգա» և «Պոբեդա» մակնիշի ավտոմեքենաներ

Ռուսաստանի Դաշնությունում կարող է վերսկսվել «Վոլգա» և «Պոբեդա» մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը, որոնք գոյություն ուներ խորհրդային տարիներին։ Այս մասին հունիսի 17-ին ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

«Գործընկերները ծրագրեր ունեն վերակենդանացնելու, օրինակ, «Վոլգա» կամ «Պոբեդա» ապրանքանիշը, կամ երկուսը միասին», — ասել է Մանտուրովը:

Այս պահին լրագրողներին չհաջողվեց լրացուցիչ տեղեկություն կորզել նախարարից , վերջինս նույնիսկ խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք նման մեքենաներ կարտադրվեն Նիժնի Նովգորոդում։

Դենիս Մանտուրովը նաև չնշեց արտադրության մեկնարկի հնարավոր ժամկետները։

Понравилась статья? Поделиться с друзьями: