«40 օր համբառնալուց առաջ» . SLIM news-ի բացառիկ հարցազրույցը ներկայացման ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի հետ

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում այս օրերին բեմհարթակ է բարձրացել Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը , որի ռեժիսորն է Արթուր Սարիբեկյանը: SLIM news-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի հետ , որը և ներկայացնում ենք արվեստասեր հասարակությանը:

Հարց – Խնդրում ենք պատմել թե ինչու հենց Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» պիեսի հիման վրա որոշվեց բեմադրել ներկայացումը:

Ռեժիսոր – Ասեմ , որ այս ներկայացումը բեմադրելը ավելի շատ պրոդյուսորական մոտեցում է: Պիեսը գտնելուց հետո պրոդյուսորական թիմը որոշում է գտնել ռեժիսորին , ըստ էության իմ և պիեսի հանդիպումը տեղի է ունեցել պրոդյուսորական թիմի պահանջով և ցանկությունների հիման վրա: Այս ամենից հետո ռեժիսորին մնում է , այսպես ասած պիեսին «սիրահարվելու» պրոցեսը , և թե դրանից հետո ինչքանով կկարողանը ռեժիսորը տվյալ պիեսը բեմադրել անկեղծ: Կարծում եմ ներկայացումը դիտելուց հետո հանդիսատեսը դա կհասկանա:

Հարց – Դերասանական անձնաազմը դու՞ք եք ընտրել , թե՝ նաև խորհուրդ են տվել ում ընտրեք , և ինչու հենց այս դերասանական կազմը:

Ռեժիսոր – Դերասանական անձնակազմին ընտրելուց այս դեպքում նույնպես ռեժիսորը պարտադիր հաշվի է առնում թե ինչ ցանկություններ ունի պրոդյուսորական թիմը: Քանի որ այս դեպքում ներկայացումը պրոդուքթ է , որը պրոդյուսորը պետք է վաճառի: Դերասանական անձնաազմին միշտ ընտրում է ռեժիսորը , սակայն այս ներկայացման համար փոքր միջամտությու ունեցել են Հարութ Բոգարյանը և Վարդանը Հովսեփյանը , ովքեր նախաձեռնել են բեմադրությունը:

Հարց – Արդյոք ներկայացումը իր ասելիքով համահունչ է այսօրվան:

Ռեժիսոր – Այո մեր ներկայացումը համահունչ է այսօրվան , որովհետև դու պետք է կարողանաս զգալ քո հանդիսատեսի զարկերակը , պետք է կարողանաս շնչես և արտաշնչես նրա պրոբլեմներով , նրան հուզող խնդիրներով և մեր մոտ դա ստացվել է: Իհարկե ստացվել է հրաշալի դերասանական անձնակազմ ունենալու արդյունքում և իհարկե դա ստացվել է նաև Սամվել Խալաթյանի պիեսի հիմքում դրված գաղափարի շնորհիվ: Գիտեք կան ասելիքներ , որ ցավոք սրտի երբեք չեն ծերանում , իսկ թե ինչու ցավոք սրտի՝ խորհուրդ կտամ դիտել ներկայացումը: Այո ներկայացումը ոչ միայն համահունչ է այլ նաև խոսում է այսօրվա հանդիսատեսի հետ հենց իր լեզվով և թող ինձ ներեն դա չի նշանակում , որ կա մակարդակի անկում , ոչ ՝ ես խոսում եմ պրոբլեմների մասին խոսելու լեզվի հետ կապված:

Հարց – Ինչպես սկսվեց այս ամենը , ում մտահաղացումն էր և ում շնորհիվ է այսօր պիեսը նոր կյանք ստացել:

Ռեժիսոր – Նախաձեռնությունը Հարութ Բոգարյանին է , նրա մոտ դա ստացվել է շատ ինքնաբուխ , ցանկություն է եղել փորձել սկսել նոր աշխատանք: Ստեղծագործական թիմի յուրաքանչյուր անդամ այս պիեսին նոր կյանք տվեց , որովհետև բոլորը հավասարապես ունեն մասնակցություն: Այս ամիսների ընթացքում բոլորս դարձել ենք մի ընտանիք , ովքեր պատրաստվում են լույս աշխարհ բերել իրինց փոքրիկին:

Հարց – Հե՞շտ է արդյոք այսօր գտնել ֆինասներ , նմանատիպ ներկայացումներ բեմադրելու համար , հայ բիզնեսմեններին այսպիսի պրոեկտները հետաքրքրու՞մ են , և արդոք այս ներկայացումը ունի հովանավոր:

Ռեժիսոր – Ցավոք սրտի Հայաստանում բիզնեսը ասոցացվել է միայն սուպերմարկետների , պեռաշկիանոցների , կոշիկի խանութների և այլ խանութների սահմաններում: Ցավոք սրտի մեր բիզնեսմենները վախենում են ներդրումներ կատարել արվեստի բնագավառում և տարիներ շարունակ այդ վախը բերեց մեզ նրան , որ այսօր մենք ունենք պրոդյուսորական թույլ դպրոց : Քանի որ պակասում է պրոդյուսորական դպրոցը , սա անհատական նախաձեռնություն է: Իհարկե շատ դժվար է այսօր , կարելի է ասել գրե թե անհնարին է գտնել Հայաստանում մեկին ով փորձում է արվեստի մեջ տեսնել նաև արտադրություն : Համեմատելու համար ասենք , որ ԱՄՆ-ում , կամ Ռուսաստանում կան բիզնեսմեններ , ովքեր արվեստում տեսնում են նաև արտադրություն , որը մեր մոտ շատ թույլ մակարդակի վրա է: Նույն պրոբլեմը կա նաև կինոարտադրության մեջ , թատրոններում և գեղանկարչության մեջ: Ի պատիվ Հարութ Բոգարյանի ՝ շատ առողջ մոտեցում է ցուցաբերում և ներկայացումը խաղալիս չենք զգում այսպես ասած կազմակերպչի «ծանր» ներկայությունը: Հարութ Բոգարյանը , որպես պրոդյուսր իր աշխատանքը կատարում է գերազանց:

Понравилась статья? Поделиться с друзьями: