Վարչապետը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությանը . (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությանը:

Հիշեցնենք , որ Հունիսի 13-ին 79 տարեկան հասակում կյանքից հեռացել էր Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում, չորս տարի անց տեղափոխվել է Երևան: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:

1964-ից տարբեր տարիների աշխատել է Զանգեզուրի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան, սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում, աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր:

Ռաֆայել Քոթանջյանը 1980-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003-ին` Ժողովրդական արտիստի կոչումներին, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009-ին` Գյումրու «Պատվո և նվիրվածության» շքանշանի, 2017-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Понравилась статья? Поделиться с друзьями: