ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը Ռուսաստանին կնշանակի որպես անմիջական սպառնալիք

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության մեջ Ռուսաստանը կարող է նշանակվել որպես «անմիջական սպառնալիք»: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգի նախորդ տարբերակում, որը հրապարակվել էր 2010 թվականին, Ռուսաստանը համարվում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկեր։ Bloomberg-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամները չեն բացառում, որ եթե Մոսկվայի քաղաքականությունը փոխվի, գործընկերային հարաբերությունները կվերսկսվեն։
Նոր ռազմավարական հայեցակարգն անդրադառնում է նաև հարևան պետություններին աջակցությանն առնչվող հարցերին, որոնց սպառնում է ագրեսիան կամ հարկադրանքը։ Բացի այդ, այն ուրվագծելու է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Չինաստանի և չին-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։

Սպասվում է, որ ռազմավարական նոր հայեցակարգը կընդունվի հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Ավելի վաղ Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարել էին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մտադրության մասին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ դա առանց քաղաքական արձագանքի չի մնա։

Понравилась статья? Поделиться с друзьями: