Արտակարգ պատահար Շիրակի մարզում. ռուսական ռազմաբազայի կրակադաշտում պայթյունի հետևանքով զոհվել է Վահրամաբերդի բնակիչը

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 15:30-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտ տեղակայված Կամխուտի կրակադաշտում: Պատահարի հետևանքով զոհվել է Վահրամաբերդ գյուղի 65-ամյա հովիվը:

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, հանձնված է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային՝ որպես կրակադաշտ: Սակայն վերջին մեկ ամսում զորավարժություններ չեն անցկացվել:

«Հավանական է, որ պայթուցիկը մնացած է եղել հին զորավարժանքներից: Տարածքում նաև սելավատարներ կան ու հնարավոր է անձրևներն են հին զինամթերքը քշել ու բերել: Ենթադրում եմ, որ չպայթած ական է եղել, հովիվն էլ փորձել է քանդել»,-ասաց Կարեն Արշակյանը:

Տարաքծը փակ է քաղաքացիների համար, թե ոչ: Կարեն Արշակյանն ասաց, մեքենաների համար նախատեսված երկու ճամապարհները փակ են, սակայն գործնականում անհնար է ամբողջ կրակադաշտը փակել:
«Դաշտը շատ մեծ տարածք է ընդգրկում՝ 100 հեկտար և անհնար է ամբողջը փակել: Տարածքն էլ առվակներով սահմանազատված է»,-մանրամասնեց Արշակյանը:

Մահացած հովիվն ամուսնացած էր, ուներ երեք երեխա:
Նշենք, որ այս նույն տարածքում 2013 թվականին ևս նման դժբախտ պատահար էր գրանցվել: Վարհրամաբերդի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը ոչխարի հոտն արածեցնելիս զոհվել էին՝ տարածքում գտնված նռնակի չպայթած մասերի հետ խաղալու հետևանքով:տևանքով:

Понравилась статья? Поделиться с друзьями: