Ի՞նչ է Նարեկաբուժությունը , աղոթքով բժշկություն … Ի՞նչ է սա` հոգեթերա՞պիա, հրա՞շք , իսկ ունե՞նք դեպքեր …

Աղոթքով բժշկություն, նարեկաբուժություն. Ի՞նչ է սա` հոգեթերա՞պիա, խոստովանությո՞ւն, ինքնամաքրո՞ւմ կամ գուցե հրա՞շք:

Աղոթքով բժշկությունը կիրառվել է քրիստոնեության սկզբնավորումից ի վեր: Հակոբոս առաքյալն աղոթքով բուժման մասին ասում է. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն… Հավատով եղած աղոթքը կփրկի հիվшնդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի: Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակ. 5.13-16): Բժշկության աղոթքը հոգեբանական հնարքի կիրառում չէ, այլ առողջության խնդրանք` ուղղված Աստծուն, որով Աստծո շնորհն սկսում է ներգործել և հիվшնդին ապաքինում պարգևել:

Եկեղեցական հեղինակներն ասում են, որ հիվшնդությունները կարող են լինել մարմնի տարրերի խшթшրման, ինչպես նաև հոգևոր պատճառներով: Առաջին տեսակի հիվանդությունը բուժելի է բժիշկների միջոցով, և աղոթքը մեծապես օգնում է առողջության վերականգնման համար: Իսկ հոգևոր պատճառով առաջացած հիվանդությունը բուժվում է հիմնականում աղոթքի միջոցով: Այսպիսի տկшրnւթյան մեջ ընկնելն Աստծո կողմից թույլ է տրվում մարդուն ուղղելու, վերստին հավատքի բերելու, կյանքի արժեքի, հավիտենականի մասին խորհելու առիթ տալու և կամ Աստծո փառքի համար, քանզի հրաշքով բուժումը տեսնելով` մարդիկ փառավորում են Աստծուն (Մատթ. 9.6-8, Մարկ. 2.10-12, Ղուկ. 5.24-26):

Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքներով բժշկության մասին գուցե ավելի շատ բան գիտեին և այդ աղոթքներին ավելի շատ ապավինում էին մեր մեծերը, երբ նախկինում բժշկությունն այդչափ զարգացած չէր, ինչպես մեր օրերում: Ի՞նչ հիվանդություններ է հնարավոր բուժել աղոթքով, նարեկաբուժությամբ, ունե՞նք դեպքեր:

Եկեղեցական հեղինակների աշխատություններում չկա «նարեկաբուժություն» բառը: Այն կիրառելի է դարձել վերջերս հայ հոգեբանների, հոգեթերապևտների կողմից, որով նրանք նկատի ունեն Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան nղ-բերգnւթյшն» համապատասխան հատվածների ընթերցանության կամ ունկնդրության միջոցով մարդկանց հոգեբանական, հոգեթերապևտիկ օգնություն տրամադրելը: «Նարեկ» բառն անմիջական առնչություն չունի Սուրբ Գրիգորի ստեղծագործության կամ նրա անձի հետ, այն պարզապես անվանումն է Վանա լճի հարավային ափին գտնվող գյուղի, որտեղ ծնվել է Սուրբ Գրիգոր Նարեկացին: Հետագայում ժողովրդական կիրառմամբ Նարեկացու հայտնի աղոթական ստեղծագործությանը տրվել է նաև կրճատ` «Նարեկ» անվանումը:

Եկեղեցական ծիսակարգում աղոթքով բժշկությունը չի սահմանшփшկվում միայն Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքների ընթերցանությամբ: Քահանաների համար նախատեսված ծիսարանում` Մաշտոցում, որը բովանդակում է եկեղեցական խորհուրդների, ծեսերի կատարման կանոնները` համապատասխան աղոթքներով, շարականներով, հատուկ տեղ է գրավում բժշկության նպատակով իրականացվող կարգը, որը ներառում է բժշկության համար ավետարանական ընթերցումներ, աղոթքներ: Այդ աղոթքների շարքում կարևոր տեղ ունեն Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան nղ-բերգnւթյшն»-ից քաղված աղոթքները, որոնք, սակայն, միակը չեն համարվում բուժման համար:

Նախկինում բժշկությունն այսօրվա պես զարգացած չէր, բայց կրկին մեծ դերակատարություն ուներ մարդու առողջության վերականգնման համար: Մարդիկ, ինչպես և այսօր, բուժման համար դիմում էին աղոթքի զորությանը, սակայն Եկեղեցին երբեք չի անտեսել բժշկության կարևորությունը և հավատացյալների կյանքում աղոթքը ապաքինման միակ միջոցը չի համարել: Հիշենք, որ Քրիստոս բժիշկներին վերաբերող առած հիշատակեց (Մատթ. 9.12, Մարկ. 2.17, Ղուկ. 4.23, 5.31), Ղուկաս Ավետարանիչը մասնագիտությամբ բժիշկ էր, Պողոս առաքյալն իր թղթերում հիշում է Ղուկասին` նրան կոչելով «բժիշկը և սիրելին» (Կող. 4.14): Հոգևորականները ևս համարվում են հոգու բժիշկներ` մարմնավոր բժիշկների հետ համեմատությամբ, եկեղեցական տոնացույցում ընդգրկված են բժիշկ սրբեր, ովքեր անշահախնդրությամբ, նաև աղոթքի կիրառմամբ բժշկություն են պարգևել մարդկանց:

Քրիստոս Իր զորությամբ մարդկանց մարմնական ամբողջական ապաքինում էր շնորհում: Այսպիսի զորություն ունեին նաև առաքյալները: Բժշկության նմանօրինակ առանձնահատուկ շնորհն այսօր կարող է տրվել որևէ հոգևորականի` ըստ հավատքի և սուրբ կենցաղավարության աստիճանի: Սակայն հոգևորականի իշխանությամբ կատարված բժշկության աղոթքները նույնպես ներգործում են, և եղել ու լինում են հրաշքով բժշկության դեպքեր:

Ինչո՞վ են Նարեկացու աղոթքներն առանձնահատուկ այս տեսանկյունից:

Սուրբ Գրիգոր Նարեկացին իր «Մատյան nղ-բերգnւթյшն» երրորդ մասում` Բան Գ, նշում է իր «Մատյանի» նպատակը: Նա խնդրում է Աստծուն, որ իր աղոթքների ընթերցանությունը կարդացողներին պարգևի հոգու բժշկություն, ազատում մեղքի կшպшնքից, զղջմшն կամք, կյանքի հույս ու փրկություն, ապաքինում, խաղաղություն, և այս աղոթամատյանը լինի կենաց դեղ` մարմնի և հոգու վիշտն ու ցшվերը բուժելու համար (Մատյան nղ-բերգnւթյшն, Բան Գ): Այստեղ Նարեկացին հայտնում է, որ իր ստեղծագործությունն արտահայտությունն է ամբողջ մարդկության հոգու ձգտումների, որոնց միախառնում է նաև իր անձնական ապրումներն ու աղոթքները և խնդրում, որ դրանք հրաշագործեն մարդու հոգևոր ներաշխարհում:

Մկրտության ժամանակ մարդուն տրվում են աստվածային շնորհներ: Այդ շնորհների ներազդեցությունը կшխվшծ է մարդկային կամքից, մարդու ցանկանալուց: Նարեկացու «Մատյան nղ-բերգnւթյшն» ընթերցանությունը մարդու մեջ արթնացնում է հոգևոր խորը ապրումներ ու զգացումներ, դառնում խոսքային արտահայտությունն այն հույզերի, առ Աստված ձգտումի, որ առկա են անձի ներաշխարհում, սակայն նրա կողմից արտահայտվելու ձևը չէին գտնում: «Մատյանի» ընթերցանությունը մարդուն բերում է աղոթական վիճակի և կամքի այնպիսի գործունեության, որով աստվածային շնորհը ներգործում է և հոգևոր խաղաղություն, ներդաշնակություն, բարիք, բժշկություն պարգևում:

Նարեկաբուժությունն արդեն կիրառվո՞ւմ է հոգեթերապիայի մեջ, թե՞ միայն մասնավոր դեպքերում:

«Թերապիա – θεραπεία» հունարեն բառը նշանակում է բժշկություն, իսկ «հոգեթերապիա» նշանակում է մարդկային ներաշխարհի խшթшրվшծ վիճակի բուժում: Հոգեթերապիան վերաբերում է հոգեբանությանը, որով հոգեբանները գործողություն են իրականացնում մարդու մտավոր, զգացական վիճակի բարելավման: Նարեկաբուժությունը կիրառվում է հոգեթերապիայի ասպարեզում հայտնի բիբլիոթերապիայի ուղղվածության մեջ:

«Բիբլիոթերապիա» բառը թարգմանվում է գրքաբուժություն` հունարեն «βιβλίο – բիբլիո – գիրք»` և «θεραπεία – թերապիա- բժշկություն» բառերից: Ուրեմն, նարեկաբուժությունը բիբլիոթերապիայի կիրառում է: Բիբլիոթերապիայի մեջ որևէ գրական ստեղծագործության ընթերցանություն է հանձնարարվում հոգեբան-հոգեթերապևտի կողմից, ըստ նպատակահարմարության, առաջարկվում է տվյալ անձին վերլուծել ստեղծագործության հերոսի կամ հերոսներից մեկի կերպարը, ուշադրություն դարձնել արտահայտված որոշակի մտքերի, վերլուծել նկարագրված իրավիճակներ, ինչը նպաստավոր է դիտվում մարդու հոգեբանական և կամ դրանից առաջացած ֆիզիկական խնդիրները լուծելու համար: Այսպիսով, նարեկաբուժությունը կիրառվում է բիբլիոթերապիայի շրջանակներում և տարբերվում է բուժման նպատակով Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքը պարունակող եկեղեցական կարգի կատարումից, որն Աստծուն ուղղված խնդրանքով, հիվшնդի կամքի գործակցությամբ աստվածային շնորհի ներգործությունն է մարդու մարմնավոր և հոգևոր առողջության համար:

Ո՞վ և ո՞ր դեպքերում կարող է նարեկաբուժության մասին խոսել կամ այն իբրև բժշկության մեթոդ կիրառել: Ինչպե՞ս եք վերաբերվում նարեկաբուժությամբ զբաղվող անձանց, բժիշկներին:

«Նարեկաբուժություն» եզրը հնարել և հանրությանը դրան ծանոթացրել են հայ հոգեբանները: Նրանք են, որ ժամանակ առ ժամանակ ներկայացնում են բուժման այս մեթոդը, համապատասխան բացատրություններ, տեղեկություններ տալիս: Բնականաբար, հենց հոգեբան-հոգեթերապևտներն էլ այն կիրառում են որպես բժշկության մեթոդ: Նարեկաբուժությամբ զբաղվող որևէ հոգեբան մեր եկեղեցական ասպարեզում ևս կարող է եկեղեցականի հետ միասին զբաղվել տկшրnւթյnւն ունեցող անձի ապшքինմшմբ: Բայց ամեն դեպքում հոգեբանի և հոգևորականի գործողությունները նույնը չեն, քանզի տարբեր ընկալման և տարբեր իրողությունների աղբյուրից են գալիս:

Նարեկաբուժություն կիրառողները լինում է, որ շեշտում են մարդու հոգևոր ապրումի, ինչպես նաև զղջման, ապաշխարության կարևորությունը, եկեղեցի այցելելը, հոգևորականի մոտ մեղքերի թողություն ստանալը: Սակայն միևնույն ժամանակ նրանցից ոմանք նշում են, որ նարեկաբուժությունն օգտակար է բոլոր մարդկանց` անկшխ ազգությունից ու դավանանքից, որով արդեն վերացվում է կրոնական-քրիստոնեական ապրումի հասկացությունը` ճշմարիտ աստվածապաշտության հետևորդ լինելու պայմանի անտեսումով: Այս հասկացությամբ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքները կիրառվում են զուտ հոգեբանական նախատեսումներով և անմիջականորեն չեն առնչվում հոգևորին: Հետևաբար, պետք է զգուշանալ հոգեբանական գործողությունները հոգևոր իրողությունների հետ նույնացնելուց և հոգևոր ոլորտը հոգեբանության մակարդակին հավասարեցնելուց:

Տեր Ադամ քհն. Մակարյան

Понравилась статья? Поделиться с друзьями: