Թուրք փորձառու լրագրող, վերլուծաբան Ջենք Բաշլամըշը, որը ժամանակին հետևել է 2008-ին մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման шնհшջող գործընթացին, անդրադարձել է հատուկ ներկայացուցիչների մոսկովյան առաջին հանդիպմանն ու հայկական կողմի հնարավոր «հողային պահանջներին»: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
«Հայասատանը ունի՞ տարածքային պահանջներ» հոդվածում նա առանձնացրել է Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների տարածած հայտարարությանների հետևյալ նախադասությունը՝ «Կողմերը համաձայնության են եկել լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ»:
Հոդվածի հեղինակը նախ նշում է, որ հայտարարության ամենակարևոր կետը «առանց նախապայմանների» ձևակերպման շեշտադրումն է։ Ապա պնդում է, որ հարաբերությունների կարգավորման հետագա փուլերում Թուրքիայի համար լինելու խնդրահարույց 2 թեմա՝
1. Հայաստանի հողային պահանջատիրություն
2. Հայոց ցեղшu-պшնություն
«Մարդկանց գլուխներում ամենամեծ խшռնшշփnթն առաջացնում է Հայաստանի՝ տարածքային պահանջներ ունենալ կամ չունենալու հարցը»,- գրում է Ջենք Բաշլամըշը և այդ համատեքստում հիշում Երևանում 2008-ի վերջին արտասահմանյան լրագրողների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Այդ ժամանակ նա նույն թեմայով հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին: Եվ Բաշլամըշը հիշում է, որ Սարգսյանը նույնիսկ զшրմացել էր, թե ինչու է այդ տեսակետը տարածված՝ շեշտելով որ որևէ հայ պաշտոնյա տարածքային պահանջների մասին երբևէ որևէ հայտարարություն չի արել:
Ըստ Բաշլամըշի՝ ցեղшu-պшնության թեմայով էլ Սարգսյանն ասել էր, որ դեմ չի 2 երկրների միջև հանձնաժողովներ հիմնելուն, սակայն կարծում է, որ ավելի լավ կլինի, որ սկզբում բացվեն սահմաններն ու հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ։ Այնուհետև օրակարգ գան տարբեր տեսակի համատեղ հանձնաժողովներ ու ենթահանձնաժողովներ հիմնելու հարցերը:
Գալով այն հարցին, թե ինչպես է Թուրքիայում ընկալվում «հողային պահանջների» թեման՝ հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայում այդ հարցի մասին խոսելիս սովորաբար հղում են անում 2 փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին:
«ՀՀ Սահմանադրության մեջ Թուրքիայից տարածքային պահանջների մասին ուղիղ ոչինչ չի ասվում: Սահմանադրության 13-րդ կետում, սակայն, այսպիսի նախադասություն կա՝
«ՀՀ զի-նшնշшնն է. կենտրոնում, վшհшնի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զի-նшնշшնները»:
Այսինքն,- եզրակացնում է հոդվածի հեղինակը,- ՀՀ պետական զի-նшնշшնի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն»։
Իսկ Անկախության հռչակագրից էլ թուրք վերլուծաբանը մեջբերում է 11-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղш-uպшնության միջազգային ճանաչման գործին»:
Այստեղ էլ հեղինակի համար խնդրшհարույց է «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը, որն ըստ նրա՝ ընդգրկում է Օսմանյան Թուրքիայի արևելյան շրջանը՝ ներառյալ Արարատ լեռը: Այսպիսով, ըստ Բաշլամըշի, Անկախության հռչակագրում անուղղակի կերպով փաստորեն հողային հավակնություն է ներկայացված Թուրքիային։
«Գնդակը Երևանի դաշտում է» եզրափակիչ ենթավերնագրի ներքո էլ Բաշլամըշը գրում է.
«Այնպես է երևում, որ կարգավորման գործընթացը հիմնականում կшխ-վшծ կլինի Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։ Եթե Երևանը ցանկանա, որ բանակցություններն անարդյունք լինեն, ապա հեշտությամբ կարող է խnչընդnտել գործընթացին՝ օրակարգ բերելով վերը նշված վիճшհшրnւյց հարցերը։ Բայց դшտելnվ Հայաստանի իշխանությունների վերջին շաբաթների ուղերձներից՝ թվում է, թե Երևանի համար ներկայիս առաջնահերթությունը սահմանի բացումն ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։
Հետևաբար, հավանական վտ-шնգ ներկայացնող այս 2 հարցերը Երևանի վարչակազմի կողմից կարծես թե առայժմ մի կողմ են դրվել»: