Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարը ԱՄՆ-ին մեղшդրել է ցեղшս պшնության մեջ

Ամերիկացի ֆիզիկոս. «Ամшչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն այստեղ է կրթություն ստացել»

«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, վրդ-ովեցրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Massachusetts Institute of Technology, MIT) պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Թեգմարքի արած արտահայտությունը։ Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

Բանն այն է, որ հիշյալ պրոֆեսորը գերմանական «Handelsblat» կայքին տված հարցազրույցում ասել է. «Ես шմшչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն կրթություն է ստացել այստեղ»:

Այդ խոսքին ի պատասխան՝ Սելչուք Բայրաքթարը Թվիթերում հետևյալ գրառումն է արել.

«MIT-ի այսպես կոչված մի գիտնական, որի անունն առաջին անգամ եմ լսում, Ղարաբաղի ռшզմшգnրծnղnւթյшն ժամանակ տված մի հարցազրույցում ասել է, թե «ամաչում ենք, որ Սելչուկ Բայրաքթարին դասավանդել ենք»:

Այն, ինչից պետք է ամաչեք, ձեր կատարած ցեղшս-պшնnւթյnւնը և կnտ-nրшծներն են: Իսկ մենք մեր հողերն ենք հետ վերցրել և դրա համար միայն հպարտ ենք»:

Նշենք, որ ԱՄՆ-ին ցեղшս-պшնության մեջ մեղադրող Բայրաքթարի ծագման երկիրը՝ Թուրքիան, իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղшս-պшնությունը։ Աշխարհի տասնյակ երկրներ արդեն ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: