«Ռուսաստանն oկnւպшցրել է Ղրիմը , Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները ես կքննարկեմ Ալիևի հետ» . Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադրություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները քննարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով օրեր առաջ այցելել էր Կիև: Հաղորդում է «1լուրեր»-ը:

«Ես կխոսեմ Իլհամ Ալիևի հետ։ Անշուշտ, կարևոր է այդ հարցերը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ այդ տարածաշրջանն արդեն չի կարող կրել նոր պшտերшզմի բեռը։ Դա սխալ կլինի։ Ժամանակն է, որ պшտերшզմի սցենարն ամբողջությամբ բացառվի քաղաքական օրակարգից»,- հայտարարել է Էրդողանը՝ խոսելով Ալբանիա կատարած այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ:

Ուկրաինա Ռուսաստանի ներխ-nւժմшն հնարավորության մասին հարցին Էրդողանը պատասխանել է, որ հավանական չի համարում նման զարգացումը:

«Ի՞նչ արեց Ռուսաստանն Ուկրաինայում: Օկnւ պшցրեց Ղրիմը: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա ես միշտ ասում եմ պարոն Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, որ մենք դեմ ենք Ղրիմ ներխ-nւժմшնը։ Մեր ԱԳՆ-ն մեր դիրքորոշումը փոխանցում է նաև ՌԴ գործընկերներին։ Այնպես որ, մեր քաղաքականությունն այս առումով պարզ է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Понравилась статья? Поделиться с друзьями: