Ստացվել են Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրելու առաջին հայտերը . (լուսանկար , տեսանյութ)

Հիսուս Քրիստոսի արձանը Հայաստանի բարձրադիր վայրերից մեկում կառուցելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել ճարտարապետների , քանդակագործների ու նախագծողների շրջանում: Առաջին հայտերը ստացվեցին նախաձեռնության լուրը հրապարակելուց րոպեներ անց , դեռ մինչև Փըտրվարի 20-ը ժամանակ կա:

Աստվածահաճո գործին միանալու ցանկություն են հայտնել մասնագետներ Հայաստանի տարբեր մարզերից , ու աշխարհի մի շարք երկրներից : Ավելի մանրամասն տեսանյութում.

Հիշեցնենք , որ Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է մրցույթ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար.

«Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին:» , – հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: