«Երբ իմացա՝ ոգևորվեցի». հայտնի քանդակագործ Պապոյանը Քրիստոսի արձանի նախագիծ է ներկայացրել . (տեսանյութ)

Գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը շատ ոգևորած է Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարից.

«Երբ ես իմացա իրոք ոգևորվեցի , քանի , որ Քրիստոսը իմ մեջ արդեն արմատավորված է : Քրիստոսը հենց ընենց չեն դնում , Քրիստոսը որ դնում են ուրեմն կոմունիկացյաներ կլինեն , տուրիզմը կզարգանա , եթե տուրիզմը զարգանա բյուջեն կլցվի , բոլոր այդ հարցերը կամաց կամաց իր տեղը կունենա: Պակերացրեք միայն Բրազիլիայում Քրիստոսի արձանը տեսնելու համար տարեկան միայն 2 միլոն մարդ է գնում:» , — «Ազատության հետ հարցազրույցում ասել է Արտուշ Պապոյանը: Ավելի մանրամասն տեսանյութում.

Նշենք , որ Պապոյանի «Պար» քանդակը գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, «Աղավնիներ» քանդակը՝ Մախաչկալայի ազգային թանգարանում , Հիսուս Քրիստոսի արձանը Սիրիայում և այլն

Հիշեցնենք , որ Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է մրցույթ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար.

«Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին:» , – հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: