Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ֆոնին արագորեն վատանում է քաղաքացիների կենսամակարդակը։ Սովորական հացը և նմանատիպ առաջն կարևոր անհրաժեշտ ապրանքները դառնում ն սակավ։ Այս մասին գրում է «Ինֆոտեկա24»-ը:
Ստամբուլի նման քաղաքում, որը համարվում է ոչ միայն Թուրքիայի, այլ ողջ տարածաշրջանի հիմնական առևտրային քաղաքներից մեկը, հաց չկա: Համացանցում հայտնվել են հացի երկար հերթերի պատկերները , որ արդեն ամիսներ են տևում:
Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում հերթի տեսագրությունը Թվիթերում հրապարակել է թուրք պատգամավոր Թունջայ Օզքանը։
Ընդդիմությունն ու քաղաքացիները այս տնտեսական ճգնшժшմի համար մեղшդրnւմ են գործող կառավարությանն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Սակայն Էրդողանն ինքը պնդում է իր տնտեսական քաղաքականության ճիշմարիտ լինելը և հայտարարում է, որ «Թուրքիան այսպես պետք է մտնի աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակ»։