Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի Քըլըչ-Ռուբինյան հանդիպման արդյունքները

Թուրքիայի կառավարության այս շաբաթվա նիստում օրակարգում ներառված հիմնական թեմաներից բացի անդրադարձ է լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ինչպես հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը , վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին , մասնավորապես քննարկվելու է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման արդյունքները:

Հաղորդվում է, որ նիստի օրակարգի 3 հիմնական թեմաներն են լինելու տնտեսությունը, համաճարակը և шհшբ-եկչnւթյшն դեմ պայքարը:

Թուրքիայի կառավարության նիստը հունվարի 17-ի փոխարեն տեղի կունենա հունվարի 20-ին՝ պայմանավորված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցով Ալբանիա։

Понравилась статья? Поделиться с друзьями: