Քննարկվել են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությանը վերաբերող կարգավորումները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, Կառավարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, տնտեսվարողների ու փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ ձևաչափով աշխատանքային քննարկում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագիծն առնչվում է սահմանափակման ենթակա ծառայությունների (գիշերային ակումբներ, կարաոկեներ և այլն) չափորոշիչներին:

Քննարկման ընթացքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործող կարգավորումների առաջարկ-հիմնավորումների վերաբերյալ ներկայացվել են կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: