Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին (լուսանկարներ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:

Հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային թեմաներ:

Զրույցի ընթացքում նախանշվել են նաեւ ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները:
Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական բարեփոխումների շուրջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: