Ադրբեջանը Հայաստանի տարածքով ստանալու է ճանապարհ, բայց այն․․․ կատարված հայտարարություններից կա տպավորություն, որ․․․ Վահե Աղաջանյան

Վահե Աղաջանյանը գրում է. Եռակողմ հանդիպման ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարության կարևորագույն հատվածը
«Հանդիպման ընթացքում պարզվեց, որ մի շարք հարցերում մենք չունենք տարաձայնություններ,

ինչպես նախապես թվում էր։ Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափ ակման հարցում մենք ունենք նույն տեսակետը»- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությունը նշանակում է, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակ է․ Ադրբեջանը Հայաստանի տարածքով

ստանալու է ճանապարհ, որը լինելու է Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց չի համարվելու միջանցք (երկրի ոչ սուվերեն տարածք)։ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որում ևս «միջանցք» բառ օգտագործված չէ․ խոսքը գնում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափ ակման մասին։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կատարած հայտարարություններից կա տպավորություն, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, կողմերը ցուցաբերել են կառուցողական մոտեցում։ Ըստ

տեղեկությունների՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում, և, ըստ ամենայնի, կստորագրվի փաստաթուղթ, որից հետո միայն կկարողանանքիրավիճակի կոնկրետ վերլուծություն ներկայացնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: