Թուրքիան Ռուսաստանին և Չինաստանին համարում է Թյուրքական պետությունների կազմակերպության «բնական անդամներ»

Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը և Չինաստանը Թյուրքական պետությունների կազմակերպության (Թուրքական խորհուրդ) բնական անդամներ են։ Այս մասին այսօր ասել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը կից ավագանիում Թուրքիայի ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմը։

«Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին, այսօր այն բաղկացած է յոթ անդամից, դիտորդներ են Հունգարիան և Թուրքմենստանը, կազմակերպության անդամներ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը, իհարկե, առաջիկա տարիներին այդ թիվը կաճի։ Բնական անդամ [կազմակերպությունները] այն պետություններն են, որտեղ խոսում են թյուրքական լեզուներով կամ որտեղ թուրքեր են ապրում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Յըլդըրըմի խոսքով, «բալկանյան բոլոր երկրները, առաջին հերթին՝ Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան, Ալբանիան և Մակեդոնիան, այս կազմակերպության բնական անդամներ են և հետագայում կընդգրկվեն դրանում»։

«Բացի այդ, Ռուսաստանն ու Չինաստանը այս համայնքի բնական անդամներն են: Այս հսկայական աշխարհագրության մեջ մենք մեծ պատասխանատվություն ունենք, և մենք դա գիտակցում ենք», – մեջբերում է Յըլդըրըմի խոսքերը ՏԱՍՍ-ը:

Յըլդըրըմը նշել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը ղարաբաղյան հшկшմшրտnւթյшն կարգավորման գործում։ Թուրք քաղաքական գործիչը կարծում է, որ «անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել Ռուսաստանի նախագահ Պուտինին վճռական և արդար պահվածքի համար , ով հանդես է գալիս հանուն տարածաշրջանի խաղաղության և բարգավաճման»։

Понравилась статья? Поделиться с друзьями: