Քչերին է հայտնի. Արամ Խաչատուրյանը ստացավ հրավեր Չարլի Չապլինից և այցելեց նրա առանձնատուն. զրույցից հետո Խաչատուրյանը հարցրեց, թե ո՞րն է նրա տխուր հայացքի գաղտնիքը. լուռ ժպիտով Չապլինը տանում է Խաչատուրյանին իր առանձնասենյակ և ցույց տալիս…

Չարլի Չապլինը համարվում է ոչ միայն 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը, այլ նաև մարդասիրական բացառիկ հատկություններով անձնավորություն.Քչերը գիտեն, որ 1915 թվականին՝ ՄեԾ Եղեռնի տարիներին, նա ստեղծել է հայ մանուկների համար օգնության ֆոնդ և հավաքագրել գումարներ այդ ֆոնդի միջոցով։

1920-ական թվականներին նա շրջել է ողջ Եվրոպայով, որի ընթացքում հավաքագրել է մոտ 1մլն դոլլար ( այսօր համարժեք է 15 մլն դոլլարին) և ամբողջը հատկացրել է Օսմանական թրից փրկված հայ մանուկներին:Նա անձամբ էր այցելում մանուկներին, հետևում մանկատների և վերականգնողական կենտրոնների կառուցմանը ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Հենց այդ ընթացքում է նա նկարահանել «Փոքրիկը» ֆիլմը, որտեղ մարմնավորել է աղքատ, միայնակ փոքրիկ տղայի, ով հիշեցնում էր հայ երեխաներին։1965 թվականին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը հրավիրված էր Շվեյցարիա՝ երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ լինելու, այդ ժամանակ Չարլի Չապլինը 76 տարեկան էր, ապրում էր մեկուսացված կյանքով և գրեթե չէր ունենում հյուրեր, սակայն, Արամ Խաչատուրյանը ստացավ հրավեր Չարլի Չապլինից և այցելեց նրա առանձնատուն։Մի քանի ժամ զրույցից հետո Խաչատուրյանը հարցրեց, թե ո՞րն է նրա տխուր հայացքի գաղտնիքը.

լուռ ժպիտով Չապլինը տանում է Խաչատուրյանին իր առանձնասենյակ և ցույց տալիս ջութակահարների բազմաթիվ սկավառակներ, որոնք նվագում էին Կոմիտասի տաղերը։Չապլինը պատմում է, որ Կոմիտասի երաժշտությունը իր հոգու հանգստության լավագույնէ, որը նա միացնում է ամեն անգամ դրա կարիքը ունենալուց։

Չապլինը նվիրում է սկավառակներից մեկը Խաչատուրյանին ասելով հետևյալը.«Մենք չափազանց շատ ենք մտածում մեր կյանքի ընթացքում, և շատ քիչ զգում, իսկ հայկական երաժշտությունը անաղարտ զգացողությունների անծայրածիր օվկիանոս է:»

Понравилась статья? Поделиться с друзьями: