Զախարովան մանրամասներ է հայտնել այն մասին, թե ում վերահսկողության տակ են լինելու ապաշրջափակված ճանապարհները

Ում վերահսկողության տակ են լինելու ապաշրջափակված ճանապարհները. Զախարովան մանրամասներ է հայտնել

«Հրապարակ օրաթերթ»Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախպարովան հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, որ Մոսկվան հետեւողականորեն հանդես է գալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կենսագործման օգտին։

«Այդ կարեւոր խնդրով զբաղվում է աշխատանքային խումբը, որը ղեկավարում են երեք երկրների փոխվարչապետները»,- ասել է Զախարովան, հավելելով, որ միջազգային փոխադրումները՝ ապաշրջափակված ճանապարհներով, վերահսկվելու են կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությունների եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա։

Այդ հարցերի ողջ համալիրը քննարկվել է փոխվարչապետ Օվերչուկի կողմից՝ Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ, նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: