Հայ-Ադրբեջանական սահմանի որոշման հարցով երկխոսությունը պետք է վարել խորհրդային քարտեզների հիման վրա.Մատիվենկո

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանա զատմանն առնչվող հարցերին: Այս մասին հայտնում է senatinform.ru-ն:

«Ուղիղ մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստո րագրումից: Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները խելամտություն են դրսևորել ստորագրելով փաստաթուղթը՝ արյունահեղության դադարեցման և խաղաղ երկխոսության անցնելու համար: Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է առաջ գնում, ինչի պատճառով տարածաշրջանում լար վածություն է պահպանվում»,- ասել է Մատվիենկոն:

Մատվիենկոյի խոսքով՝ այսօր գլխավոր խնդիրը սահման ազատումն է այնպես, որ ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռա զմական գործողությունները:

«Ռուսաստանն աջակցություն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային քարտեզները պահվում են միայն մեզ մոտ՝ պաշտպանության նախարարությունում: Դրանք ստուգված են, ճշգրիտ են և բնորոշում են հստակ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցություններ վստահաբար կարելի է վարել այդ քարտեզների հիման վրա, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կողմ են այդ մոտեցմանը… ընմբ ռնում և համաձայնություն կա, սակայն գործընթացը դանդաղ է առաջ գնում: Դրա պատճառով որոշակի լար վածությունը շարունակվում է»,- հավելել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: