ԱՄՆ-ի Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին նախկին ԽՍՀՄ երկրներից հրավիրված են Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 110 երկրների ցուցակ, որոնք հրավիրվել են մասնակցելու «ժողովրդավարության գագաթնաժողով» – ին ։

ԵՄ անդամ երկրներից հրավիրված են բոլորը, բացի Հունգարիայից։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային գագաթնաժողովին չեն հրավիրել ։


Նախկին ԽՍՀՄ երկրներից հրավիրվածների թվում են Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան: – Արմեն Շահ

Նշենք , որ Վաշինգտոնը մտադիր է «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովն» անցկացնել դեկտեմբերի 9-10-ը տեսակոնֆերանսի ռեժիմով, որտեղ կհավաքվեն երկրների ղեկավարներ, իրավապաշտպաններ եւ գործարարներ։

Հրավիրված չեն Թուրքիան , Ադրբեջանը , Ռուսաստանը , Չինաստանը , Կատարը , Սաուդյան Արաբիան և ևս մի քանի երկրներ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովն» ԱՄՆ-ի կողմից նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ է անվանել եւ ընդգծել է, որ Ռուսաստանը բшցшսաբար է վերաբերվում այդ իրադարձությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Понравилась статья? Поделиться с друзьями: