Հաղթանաաաակ . Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ . (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ։

Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլլաևի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Հայաստանը աշխարհի առաջնությունում եզրափակչի մասնակից ունի 18 տարի անց։

Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։

Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար այսօր կպայքարի նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։

Տեսանյութը դիտել 27-րդ րոպեից.

Понравилась статья? Поделиться с друзьями: