Դավիթ Չալոյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը շարունակում է հաջող ելույթները Բելգրադում անցկնող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Մեր գերծանր քաշայինն այսօր 1/8 եզրափակիչ մարտում մրցեց կոլումբիացի Կրիստիան Սալսեդո Կոդացու հետ: Մեր մարզիկը վստահ անցկացրեց մարտը և հաղթեց 4:1 հաշվով: Քառորդ եզրափակիչում նա կհանդիպի Դելուցիոս Օրիե – Լազիզբեկ Մուլոջանով անգլո-ուզբեկական զույգի հաղթողի հետ:

Այսօր իրենց մրցամարտերը կանցկացնեն նաև 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և 71 կգ քաշային Արման Դարչինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: