Էրդողան . Թուրքիայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» մասով մնում է անփոփոխ

Թուրքիայի նախագահ Էրդողանը Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից առաջ օդանավում զրուցել է լրագրողների հետ և պատասխանել մի շարք հարցերի:

Թուրքիայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցք»-ի մասով մնում է անփոփոխ: Թուրքիայի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ չի նախատեսում այցելել Բաքու՝ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում։ Բայց նա կմասնակցի Ադրբեջանում Ֆիզուլիի նոր օդանավակայանի բացմանը:

«Մենք այս հարցերը քննարկեցինք իմ եղբոր ՝ Իլհամ Ալիևի հետ: ծրագրի շրջանակներում մենք կմասնակցենք օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև կմեկնարկենք նոր ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում: Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ:» , – ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը նաև ասել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվորեն աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: