«Հիշեք, որ 1919 թվականին հենց բրիտանական բանակն էր մաքրել թրքերից Կարսն ու Նախիջևանը՝ Առաջին հայոց հանրապետության համար»․ Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյան

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Օլիվեր Բոլդուինն է՝ 1919-1920 թթ. Հայոց բանակի սպա, կամավոր։ Նա Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդին է։ Երբ հաջորդ անգամ լսեք «բրիտանական նավերի» ու «հայոց

լեռների» մասին չեկիստական ստերը, հիշեք, որ 1919 թվականին հենց բրիտանական բանակն էր մաքրել թրքերից Կարսն ու Նախիջևանը՝ Առաջին հայոց հանրապետության համար։ ՀԵՎԿ-ը նշելու է Առաջին Աշխարհամարտի հաղթանակի օրը

նոյեմբերի 11-ին։ Այդ պատերազմում մեր ազգը տվեց ամենաշատ զո հեր՝ 2 միլիոն, որոնց թվում և՛ Եղեռնի նահատակներն էին, և՛ հայ զինվորները։ Այդ պ ատերազմի հաղթողների թվում էր Հայաստանը, որը հենց այդ պատճառով էլ ստացավ Սևրի

պայմանագիրն ստորագրելու պատվավոր իրավունքը։ Մեծ Բրիտանիան առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը և մեծ ռազ մական օգնություն էր տրամադրել մեր բանակին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: