Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ նոր ռшզմшկшն օպերացիա է նախապատրաստում

Թուրքական լրատվամիջոցները շարունակում են քննարկել թուրքական զի-նվшծ ուժերի հնարավոր ռшզմшկшն նոր գործողությունը Սիրիայի քրդերի դեմ: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ավելի վաղ և՛ Թուրքիայի նախագահը, և՛ արտգործնախարարը ակնարկել էին նշյալ ռшզմшգnրծողnւթյшն մասին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռшզմшկшն գործողությունները քրդերի դեմ իրականացվելու են Մանբիչ, Թել Թեմիր, Այն Իսա և Թել Ռըֆաթ շրջանների ուղղությամբ:

«Turkiye» պարբերականը հարցազրույց է անցկացրել Սիրիայի ընդդիմադիր զի-նվшծ խմբավորումների հրամանատարների հետ, որոնց անունները չեն հրապարակվում: Ինչպես հայտնի է, Սիրիայի «Ազատ բшնшկը» համարվում է թուրքերի դաշնակիցը և Անկարան մեկ անգամ չէ, որ նրանց միջոցով կամ օգնությամբ Սիրիայի քրդերի դեմ ռшզմшկшն օպերացիաներ է իրականացրել:

Նշվում է, որ արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են ռшզմшգnրծnղnւթյnւնը սկսելու համար: Հիմա տեղի զի-նյшլները սպասում են թուրքերի հրամանին:

Ավելի վաղ թուրք պшհեuտшզnրшյին գեներալ Նայիմ Բաբուրօղլուն ասել էր, որ առանց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի թույլտվության Թուրքիան չի կարողանա լիարժեք գործողություն իրականացնել քրդերի դեմ, քանի որ այդ տարածքի օդային սահմանը գտնվում է երկու գերտերությունների վերահսկողության տակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: