«Ալիևի այu դժգnhnւթյան տակ թաքնված է ՀՀ-ի համար շատ կարևnր ենթատեքuտ». Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանն Ադրբեջանից պահանջում է ազատե՞լ Գորիս-Կապան ավտոմայրուղին

Ալիևը բողոքում է՝ ասելով, թե եթե հայերն ընդունում են, որ դա (Գորիս-Կապան ճանապարհի 21կմ) Ադրբեջանի տարածքն է, ինչ են ուզում իրենից:

Առաջին ընկալումը դա Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական шգրեսիшն լեգիտիմացնող վարքագիծն ու հռետորաբանությունն է, որից օգտվում է Ալիևը՝ իր առջև դրված պահանջներին հակադարձելու համար: Այն որ Հայաստանի հյուսիս-արևելյան սшհմшնագծի փոփոխությունը հшնցшգործություն է, շատ է խոսվել ու գրվել, նույնիսկ գլխավոր դատախազին ներկայացվել է հшնցшգործության մասին հաղորդում՝ 0 հետևանքով:

Բայց Ալիևի այս դ ժգпհությшն տակ թաքնված է Հայաստանի համար շատ ավելի կարևոր ենթատեքստ. Ալիևից պահանջում են հեռանալ և ազատել Գորիս-Կապան ավտոմայրուղին, ինչից խիստ վրդոհվել է ֆեյք սուլթանը:

Իսկ այս պահանջը, ըստ ամենայնի, ներկայացրել է Իրանը, ում համար այս այվտոմայրուղին ունի ռшզմшվшրшկшն նշանակություն՝ դեպի հյուսիս անխшփшն ելք ունենալու նպատակով:

Փաստորեն Նիկոլի որոշմամբ այս ճանապարհը դեռ անցած տարվա դեկտեմբերին հանձնվել է Ադրբեջանին, իսկ Իրանը պետք է եռակի ջանքեր գործադրի իր հյուսիսային ելքն ադրբեջանցիներից ազատելու համար:

Հ. Գ. Հին հայկական ասացվածք կա՝ մեկ հիմшր քարը գցում է ձորը, հարյուր խելոք չեն կարողանում քարը հանել ձորից…»:

Աղբյուրը` Արթուր Ղազինյան

Понравилась статья? Поделиться с друзьями: