Երևան են բերվել 8,6 մետրանոց 211 ավտոբուս , կսպասարկեն 17 երթուղի

Չինաստանից Երևան հասած ավտոբուսների առաջին խմբաքանակի՝ 53 ավտոբուսի փաստաթղթային գործընթացներն արդեն ընթացքի մեջ են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Առաջիկայում սպասվում են մյուս խմբաքանակները: Ընդհանուր նախատեսված է Երևան բերել 211 ավտոբուս:

«Կոնկրետ ժամկետների հստակեցում այս պահին չենք կարող անել, սակայն ամեն ինչ արվում է, որ ավտոբուսները հնարավորինս շուտ լինեն երթուղային գծերում: Մոտավոր կարող եմ ասել, որ մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները կշահագործվեն: Ավտոբուսները լինելու են տարբեր տեսակի երթուղիներում և սպասարկելու են բոլոր թաղամասերը: Կարող ենք ասել, որ մոտ 17 երթուղի է սպասարկվելու: Ավտոբուսները երթուղային գծեր մուտք կգործեն փուլային տարբերակով»,-ասաց Հակոբ Կարապետյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: