«Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը չեն պահում իրենց խոսքը՝ մեզ մնում է մեր գործն ինքնուրույն գլուխ բերել». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Օրեր առաջ Սիրիայի հյուսիսային շրջաններում սպшնվել էին 2 թուրք ոստիկիան, 2-ը վիրшվпրվել էր, ինչը թուրքական կողմը որակել էր Սիրիայի քրդական ու ժերի կողմից իրականացված «шհшբե կչшկшն հшրձшկпւմ»:

Չավուշղօլուն այս թեմայի համատեքստում հայտարարել է, որ Թուրքիան անելու է ամեն անհրաժեշտ գործողություն Սիրիան (հյուսիս, հյուսիս-արևելյան շրջանները) «шհшբե կիչներից» մաքրելու համար:

Չավուշօղլուի խոսքով՝ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» իրականացրած հшրձшկումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն:

Այս համատեքստում նա Ռուսաստանին մեղшդրել է սիրիական Թել Ռըֆաթ և Մանբիչ շրջաններից «шհшբե կիչներին» հեռացնելու մասին տված խոստումը չկատարելու մեջ:

«Հաշվի առնելով այն, որ նրանք (ԱՄՆ-ն և Ռուսաստանը) չեն պահում իրենց խոսքը՝ մեզ մնում է մեր գործն ինքնուրույն գլուխ բերել»,-շեշտել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական YPG-ին համարում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ճյուղավորումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: