Թուրքիայի Իզնիք լճի հատակին հայտնաբերվել է 13-րդ դարի եկեղեցի . (լուսանկարներ)

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի Իզնիք լճի հատակին հայտնաբերվել է 13-րդ դարի բազիլիկ եկեղեցի: Ըստ աղբյուրի՝ գտածոներն աննախադեպ են Թուրքիայի պատմության մեջ:

Եկեղեցի մնացորդները հայտնաբերվել են լճի մեկ մետր խորության վրա: Նշվում է, որ դրանք անցել են ջրի տակ երկրш-շшրժի հետևանքով: Ընդ որում երկրш-շшրժն այնքան ուժեղ է եղել, որ զգացվել է Կ.Պոլսում՝ ներկայիս Ստամբուլում:

Թուրքիայի մշակույթի նախարարությունը կանխատեսում է, որ գտածոները զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում կլինեն և այդ առումով այժմ տեղական իշխանությունները կառուցում են համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի զբոսաշրջիկները հնարավորություն ունենան դրանք տեսնել: Տեղական մարմինների խոսքերով, նախատեսվում է այդտեղ առաջիկայում թանգարան հիմնել:

Նշվել է, որ պեղումների աշխատանքներին ներգրավված են եղել մի շարք մասնագետներ, այդ թվում պատմաբաններ:

Հետաքրքիր է, որ երկրш-շшրժից հետո տարածքը լքված է եղել ամբողջովին: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մետաղադրամներ այլ հետաքրիքր իրեր:

Понравилась статья? Поделиться с друзьями: