Մոսկվայում ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Սեպտեմբերի 21 -ին ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը, Մոսկվայում, 1222 անվան դպրոցի տարածքում տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Ի.Խ. Բաղրամյանի, «Երկու ժողովուրդների մարշալ Բաղրամյան» հուշարձանի բացման արարողությունը:

Հայ ականավոր հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին նվիրված քանդակի ստեղծման նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունն է:

Հուշարձան տեղադրվել է Նիժեգորոդկսի թաղամասում Ռուսաստանի կառավարության և Մոսկվայի քաղաքային դումայի աջակցությամբ:

Բացման արարողությանը ներկա էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Այս օրվա սիմվոլիզը կայանում է նրանում, որ այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, եւ այս օրը Մոսկվայում՝ Նիժեգորոդկսի թաղամասում, մենք բացում ենք մեծ մարշալի, հաղթանակի մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի հուշարձանը»,- ասել է հայ դիվանագետը:

Հուշարձանի քանդակագործն ու ճարտարապետն է , Ռուսաստանի և Հայաստանի ճարտարապետների միությունների անդամ Աշոտ Թադևոսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: