«Ես հիասթափված չեմ։ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից», նա արդեն կատարել է իր ընտրությունը։ Երեք տարի այստեղ անցկացնելուց հետո նա հիմա կփնտրի նոր ակումբ»․

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել է, որ 36-ամյա պորտուգալացի հար ձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում մնալ իր ղեկավարած թիմում։

«Ես հիա սթափված չեմ։ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից», նա արդեն կատարել է իր ընտրությունը։ Երեք տարի այստեղ անցկացնելուց հետո նա հիմա կփնտրի նոր ակումբ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Սպասվում է, որ Ռոնալդուն կարիերան կշարունակի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», որը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել տրանսֆերի դիմաց: Պորտուգալիայի հավաքականի ավագն իր հերթին պատրաստ է աշխատավարձի կրճատման գնալ անգլիական ակումբ տեղափոխության համար:

Նախորդ մրցաշրջանում հար ձակվողը թուրինցիների կազմում անցկացրել է 44 հանդիպում և խփել 36 գոլ: «Յուվենտուսի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:

Понравилась статья? Поделиться с друзьями: