Սարո Գևորգյանը դարձել է «Նոր ալիք 2021» մրցույթի հաղթող . (տեսանյութ)

Կեսգիշերն անց Սոչիում ավարտվել է «Նոր ալիք 2021» երգիչների մրցույթը, որի բացարձակ հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը: Հաղորդում է «1լուրեր»-ը:

Երգիչը մրցութային երեք օրվա հանրագումարում ստացել է 267 միավոր և երկրորդ հորիզոնականն զբաղեցրած Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովային գերազանցել 6 միավորով:

Վերջին՝ երրորդ մրցութային օրը պրեմիերային օրն էր․ Սարոն կատարեց իր համար գրված երգը, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է: 3 օրվա քվեարկության արդյունքում էլ որոշվեց հաղթողը:

Հայաստանի ներկայացուցիչը մրցույթի առաջատարն էր առաջին իսկ օրվանից: Առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես» երգերը:

Սարո Գևորգյանը դարձել է «Նոր ալիք 2021» մրցույթի հաղթող

Понравилась статья? Поделиться с друзьями: