Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց չեմպիոն

Ռումինիայի Յասսի քաղաքում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում քիչ առաջ մեկնարկեց եզրափակիչ՝ 11-րդ տուրը: Վերջին տուրում Էլինա Դանիելյանը կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ և վաստակեց 9 միավոր:

Հայաստանի շախմատի հավաքականի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն:

Նշենք , որ Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը նախորդ օրը Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոթենաշվիլիի նկատմամբ անչափ կարեւոր հաղթանակ էր տարել:

Понравилась статья? Поделиться с друзьями: