Տեղի է ունեցել Սոնա Ռուբենյանի նշանադրությունը . (տեսանյութ , լուսանկարներ)

Տեղի է ունեցել Սոնա Ռուբենյանի նշանադրություն , ինչի կապակցությամբ շնորհավորհում ենք զույգին և մաղթում երջանկություն:

Սոնա Ռուբենյանը ծնվել է դեկտեմբերի 14-ին 1993 թ.-ին: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակներում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում (1999), որտեղ ուսանել է Վարդուհի Վարդանյանի մոտ։ 2000 թվականին նա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, իսկ 2001 թվականին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժին։

2010 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում։

2012 թվականին Սոնա Ռուբենյանը, մասնակցելով «Շանթ»-ի «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։ Սոնան նաև հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններ`ժամանակն է, Նոր տարվա նվեր, իրական պատրանք, Արցախ, Երևան և այլ երգերի երաժշտություններ։ 2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է,,Գարիկ Սոնա,, խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով։

Խմբում երգչուհին նաև նվագում է ստեղնաշարային գործիքի վրա։ 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Երգ Երգոց» հաղորդման շրջանակներում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի՝ որպես «Տարվա հիթ»։

Հաղթանակից հետո 2013 թվականին Սոնան մասնակցել է «Շանթ» հեռուստատեսության «Պրեմիերա» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին և իր «Աշնան սերենադ» երգով դարձել մրցույթի հաղթող։ Նույն թվականին նա մասնակցել է «Դուետ» նախագծի 1-ին եթերաշրջանին և գրավել է 2-րդ հորիզոնականը՝ «Պարի՛ր, թե կարող ես» նախագծի հաղթող Հովհաննես Սարգսյանի հետ։ Աշխատել է նաև «Առավոտը Շանթում» հեռուստանախագծում որպես հաղորդավար 2013 թվականին համերգային ծրագրով մեկնել է ԱՄՆ։

2014 թվականի ապրիլի 18-ին Մոսկվայում կայացած նախընտրական փուլում պարզ դարձավ, որ Հայաստանը Նոր Ալիք 2014-ին ներկայացնելու է Սոնա Ռուբենյանը։

Մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, Սոնան կատարել է Մայլի Սայրուսի «Wrecking Ball» երգը։ Երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, Մհերի հետ երգել է «Հայաստան» երգը։ Մրցութային վերջին օրը՝ հուլիսի 26-ին, Սոնան կատարել է Ազատ և Մանե Հակոբյանների «Կարոտ» ստեղծագործությունը։ Ռուսական woman.ru կայքը անցկացրել է մրցույթ «Նոր Ալիք 2014»-ի մասնակիցների միջև, ուր Սոնան առաջատարն էր մոտ 18000 քվեով, իսկ երկրորդ տեղում Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորյա Պետրիկն էր մոտ 11000 ձայնով։

Սոնան մրցույթում գրավեց 6-րդ հորիզոնականը՝ ստանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։

2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերության անձնակազմի հետ Սոնան կրկին համերգային ծրագրով մեկնում է ԱՄՆ և սեպտեմբերի 29-ին ներկայանում «Փասադենա Սիվիք» համերգասրահում։ Հայաստանում ներկայանում է «Սիրո Կամուրջ» մյուզիքլի շրջանակներում, այնուհետև 2014-ի հոկտեմբերի 22-ին տեղի է ունենում «Wait» երգի տեսահոլովակի պրեմիերան, որտեղ երգչուհին ներկայանում է The Beautified project խմբի հետ։ Իր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին առաջին անգամ համերգային ծրագրով ներկայանում է Կրեմլում։ Իսկ դեկտեմբերի 24-ին տեղի է ունենում Սոնայի առաջին տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակը կոչվում է «Նոր տարվա նվեր»։

Ապրիլի 20-ին տեղի է ունենում «Ժամանակն է» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Հունիսի 15-ին տեղի ունեցավ «Աշնան սերենադ» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Սոնայի «Աղքատ թե հարուստ» երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արսեն Գրիգորյան, խոսք՝ Ավետ Բարսեղյան)։

Դեկտեմբերի 13-ին «Ժողովրդական երգ. նոր սկիզբ» խորագրով համերգ տեղի ունեցավ Երևանում՝ Ա. Խաչատրյան համերգասրահում։

Понравилась статья? Поделиться с друзьями: