ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կայցելի Հայաստան

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Վրաստանում փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու Վրաստանի կուսակցությունների ապրիլի 19-ի համաձայնագրի լիարժեք իրականացումն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ շարունակվող ագր եսիան ու օկուպ ացիան։

Հայաստանում և Ադրբեջանում փոխպետքարտուղարի պաշ տոնակատար Ռիքերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամա րտությանն առնչվող հարցերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: