Երեւանում կոնսենսուս է ձեւավորվել գլխավոր հարցի շուրջ. Բաքուն ճանաչեց Երեւանի իրավունքը

«Քննարկումը», որը ծավալվել է Հայաստանում Նոյեմբերի 9-ի եռակողմի հավելվածի նախագծի «արտահոսքից» հետո, ցույց տվեց, որ նույնիսկ նողկալի բազարներում, որոնց մեջ ընկ ղմված է հայկական ներքաղաքական «պայքարը», կան կարմիր գծեր: Հայաստանում ոչ մի կուսակցություն չդիմեց Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով ստո րագրել մի փաստաթուղթ, որը, ըստ էության, ճանաչում է 2020-ի պատերազմի արդյունքները և Արցախի կո րուստը: Իշխող կուսակցությունը, չնայած «փաստաթուղթը ստո րագրելու» մասին Փաշինյանի խոստմանը, նույնպես չի պն դել ստո րագրել այն:

Հայաստանում հիմնական հարցի շուրջ քչից-շատից ձևավորվել է կոնսենսուս. չի կարելի է ստո րագրել մի փաստաթուղթ, որը կայրի բոլոր կամուրջները: 1994-ին Բիշքեկի արձանագրության ստո րագրումից հետո 26 տարի շարունակ Բաքուն չի ստո րագրել ոչ մի փաստաթուղթ, որի տակ կլինեին Բաքվի, Երևանի և հատկապես Ստեփանակերտի ստորագրությունները:

Այժմ Բաքուն և Մոսկվան փորձում են ստիպել Հայաստանին ստո րագրել այդ փաստաթուղթը: Եվրոպական խո րհրդի նախագահ Շառլ Միշելը Փաշինյանի հետ հանդիպումից հետո զանգահարել է Ալիևին, ով հավաստել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակումությունը, «բայց Երևանը չի արձագանքել այդ կոչին»:

Այս հարցի շուրջ Երևանում միակարծիք են. ոչ մի փաստաթուղթ: Ավելին, Փարիզում Նիկոլ Փաշինյանը եռակողմ հայտարարությունն անվանեց «մի թուղթ, որը չի լուծել խնդ իրները»: Բաքուն և Մոսկվան Երևանում չեն գտել մի ուժ, որի վրա հիմնվելով ՝ կարողանան հասնել Հայաստանի կապիտուլյացիայի ստ որագրմանը: Հենց սա է, որ ստիպում է Բաքվին և Մոսկվային կոշտացնել մեթոդները, անցնել բացահայտ շանտաժի, մտցնել օկուպացիոն զորքեր և իրականացնել դիվերսիոն աշխատանք հայ հասարակության մեջ: Բայց նույնիսկ Հայաստանի ամբողջական օկուպացիան չի կարող հանգեցնել նրա ինքնիշխանության և իրավունքների օտարմանը: Ինքը Ալիեւը նույնպես խոստովանում է, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը որպես «Ադրբեջանի մաս», հաղթանակի մասին խոսք լինել չի կարող:

Եվ չնայած նախընտրական քա րոզչության շրջանակներում այդ թեմաներին անդրադառնում են հազվագյուտ ուժեր, սակայն նույնիսկ վճարովի և համոզված գործակալները ներկայում վшխենում են բացահայտ սատարել Ռուսաստանի ծրագրերին: Ռուսաստանի ծրագրերին шջшկցելը դարձել է ազգային դшվшճшնության համարժեք քաղաքականություն, և դա այն է, ինչին հասավ Ռուսաստանը Կոպիրկինի հռչակած «փափուկ ուժով»:

Մենք ոչ ոքի չենք կարող միջանցք տալ, ասել է Սերժ Սարգսյանը. «Տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հետ կապված խնդիր չկա, բայց ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: Այսինքն՝ մենք պարտավոր ենք նրանց միջա՞նցք տալ: Ո՞ր փաստաթղթով, ի՞նչ պայմանավորվածությամբ, ու՞մ վերահսկողության տակ է լինելու: Ինչպե՞ս կարող ենք տարածքի մի մասն առանձնացնել ու ասել. մենք այս մասը փոխանցում ենք ուրիշի վերահսկողությանը: Սա բացառվում է»:

Հրաժեշտի հանդիպմանը Արտաքին գործերի նախարարի պшշտոնից հրաժարական տված Արա Այվազյանը ուշագրավ հայտարարություն արեց. «Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը չի պարտվել, Արցախը չի պարտվել, հայությունը չի պարտվել: Թշնшմին նույնպես դա հասկացել է»:

Հայտնում է «Լրագիր»-ը

Понравилась статья? Поделиться с друзьями: