BBC-ին հրապարակել է «Miss Universe»-ի լավագույն 10 պատկերներին , որոնցից երկրորդը մեր հայ գեղեցկուհի Մոնիկա Գրիգորյանն է. (լուսանկար)

«Կարեվոր լուր։ Որքան հնարավոր է Տարածեք։

BBC-NEWS-ը «Miss Universe»-ի 69-րդ մրցաշաից հրապարակել է 10 պատկերներ, որոնցից երկրորդը առաջին անգամ լինելով, Հայկական տարազով ներկայացված Հայաատանի մասնակիցն է։

Պատկերում Հայաստանի ներկայացուցիչ՝ Մոնիկա Գրիգորյանն է» , — գրել է Miss Universe Armenia էջը:

«Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե միսս Մոնիկա Գրիգորյանը, որի թեկնածություն առաջադրել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։ 22-ամյա Մոնիկան Վանաձորից է:

Թեև նա «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթում չհաղթեց, մրցույթի մասնակիցների լուսանկարների տարածումից հետո քննարկումների կենտրոնում հայտնվեց, և մրցույթը նրա համար մոդելային կարիերայի սկիզբ դարձավ:

Միջազգային այս մրցույթում կա նաև լողազգեստով ցուցադրություն, մինչդեռ Հայաստանում անցկացվող մրցույթի ժամանակ Մոնիկան հրաժարվել էր լողազգեստով ելույթ ունենալ, մասնակցել էր միայն «Միսս աշխարհ Արմենիային»՝ բաց թողնելով «Միսս տիեզերք Արմենիա»-ն:

«Երևի առաջին անգամ էր, մի քիչ վախեր ունեի: Ես Վանաձորից եմ, գուցե, դա էլ ազդեց և առաջին անգամ ամաչեցի: Հիմա դա ավելի սովորական է դարձել: Միջազգային բեմում չեմ կարող ասել՝ ես լողազգեստ չեմ հագնի»,- ասել էր Մոնիկան:

Понравилась статья? Поделиться с друзьями: