Թուրքիայի և Բերլառուսի նախագահներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ալեկսանդր Լուկաշենկոն հեռախուսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են թուրք-բելառուսական հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Ինչպես փոխանցում է Թուրքիայի նախագահականի մամուլի ծառայությունը հեռախոսազրույցի գլխավոր թեման թուրք- բելառուսական տնտեսական հարաբերություններն են եղել:
Կողմերը պայմանավորվել են երկկողմ առևտրաշրջանառությունը տարեկան հասցնել մինչև 1.5 մլրդ դոլարի: Խոսվել է նաև թուրքական Turkcell հոլդինգի հետ համագործակցության մասին:
Կողմերը նաև քննարկել են Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը: Լուկաշենկոն Էրդողանին հայտնել է, որ առաջիկայում Մինսկը ունենալու է սեփական արտադրության պատվաստանյութ: