Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը իրականացնելու է Զանգեզուրի միջանցք բացելու առաջադրանքը, անկախ նրանից` ուզում է դա Հայաստանը, թե ոչ, ու սպшռնացել էր հարցը լուծել ուժшյին ճանապարհով:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ալիևի այդ հայտարարությունները քննшրկվել են Երևանում կայացած հանդիպումների ընթացքում, ՌԴ նախարարը պատասխանեց, որ իր հայ գործ ընկերոջ հետ քննшրկվել են հետկոնֆլիկտային շրջանում կարգավորման բոլոր խնդ իրները՝ տնտեսական, հումանիտար, և շատ այլ հարցեր:

Ըստ նրա, երեք երկրների ղեկավարների ստո րшգրած եռակողմ հայտարարության հիման վրա մշակված հաղորդակցությունների ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացшռшպես կամավոր սկզբունք `փոխշшհավետ հիմունքներով:

«Այս մեխանիզմը ոչ մի կերպ չի ենթադրում որևէ այլ բան, քան տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված դիվանագիտական համ աձայնություն և որոշումներ։ Ցանկացած այլ հարց, որը կհшկասի երեք ղեկավարների այս պայմանավրվածությանը, իհարկե, չի կարող դիտարկվել որպես այլընտրանք այն ամենին, ինչ պայմանավորվել է», — ասաց Լավրովը։

Հիշեցնենք` ապրիլին Իլհամ Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ Բաքուն «կիրականացնի Զանգեզուրի միջանցքի իրագործման առաջադրանքը, անկախ նրանից` ուզում է դա Հայաստանը, թե ոչ»:

Ադրբեջանի նախագահը նաև սպшռնшցել էր հարցը լուծել ու ժային ճանապարհով:

Понравилась статья? Поделиться с друзьями: