Պուտինը Հայրենական պատ երազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատ երազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պուտինն ընդգծել է, որ Հաղթանակի օրը հպարտության և երախտագիտության հատուկ զգացումով ենք հիշում մեր հայրերի ու պապերի սխրանքները, ովքեր ուս ուսի տված արիաբար պшյքшրեցին թշ-նшմու դեմ:

«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և գալիք սերունդներին փոխանցել այդ տարիների իրադարձությունների մասին հիշողությունը: Պետք է միասին վճռականորեն պայքարենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Մեծ Հայրենական պատ երազմի արդյունքները վերանայելու, նшց-իuտների uшր-uшփելի հր-եշшվnրnւթյnւններն արդարացնելու ցանկացած փորձի դեմ»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները, որոնք ամրացել են պատ-երազմական տարիներին, եղել են և շարունակում են մնալ հիմք երկրների միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար:

Պուտինն իր անկեղծ երախտագիտության խոսքն է հղել հայրենական պատ-երազմի վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն, երկարակեցություն:

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանից բացի շնորհավորական ուղերձներ են հղվել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: