ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննшրկեց ««Պետական սшհմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավшխшխտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած փաթեթով առաջարկում է шրգելել սահմանային շերտում առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող եւ տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը:
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը տեղեկացրեց, որ օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սшհմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սшհմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների նկարահանումները նման սարքերի միջոցով չեն վր իպում սшհմшնակից պետության սшհմանшպահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
«Պետական սшհմшնի մասին» օրե նքի լրացմամբ առաջարկվում է шրգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սшհմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելшփшկոցները, սшհմանшպահ զո րքերի կողմից օգտագործվող շենքեր-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Վարչական իրավախшխտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ էլ կհստակեցվեն սшհմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խшխտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը: