Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին նախագահ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ . Սերժ Սարգսյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը արձագանքել է ՀԱԿ-ՀՀԿ դաշինք կազմելու և այդ ձևաչափով ընտրություններին մասնակցելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատել է մայիսի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման փաստը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը:

«Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում:

Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,- նշված է երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: