Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղաս պանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր էջում օգտագործել է «ցեղաս պանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղաս պանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը, ապա, մի քանի րոպե անց, հեռացրել գրառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հունական «Գրեկ Սիթի Թայմս» կայքէջը՝ հրապարակելով Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի գրառման սքրինշոթը:

«Մենք մերժում և չենք ճանաչում Լատվիայի խորհրդարանի որոշումը ցեղաս պանության մասին», — գրված էր Թուրքիայի ՊՆ թվիթերի էջում:

«Գրեկ Սիթի Թայմս»-ը նշում է, որ սա, թերևս, առաջին դեպքերից մեկն է, երբ Անկարան օգտագործում էր «ցեղաս պանություն» եզրույթը, ինչից սովորաբար խուսափում է, և հատկապես անսովոր է, քանի որ այն օգտագործել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դшտшպшրտել է Հայոց ցեղասպանությունը: Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտնել է, որ կողմ են արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը:

Понравилась статья? Поделиться с друзьями: