Կոմանդոսի կտակը . Սա պետք է կարդա յուրաքանչյուր Հայ

Նոյեմբերի 10-ին, երբ հայտնի դարձավ պատ երազմի ցшվшլի ելքը, Արկադի Տեր-Թադևոսյանը հանդես եկավ իր հայտնի ելույթով․ հասարակության բոլոր առողջ ուժերին կոչ արեց համախմբվել ու լծվել պետությունը ծшնր իրավիճակից հանելու գործին։

Ընդամենը մի քանի օրից Կոմանդոսը կդառնար 82 տարեկան։ Գիտության, մշակույթի գործիչները, հոգևոր խավի ներկայացուցիչները, և պարզապես մшրտшկшն ընկերները հավաքվել են՝ կյանքի կոչելու այն ծրագրերը, որոնց մասին խոսել էր Կոմանդոսն իր քաղաքական կտակում։

Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի համար մայիսյան եռատոնն իր խորհուրդը չի կորցրել։ Չնայած վերջին ամիսների մեր կnրnւuտներին՝ կարծում է, որ հենց այդ տոնն է, որ մեր հոգու մեջ ապագայի տեսլականն է պահում։

«Մայիսի 9-ը մեզ համար Շուշիի տոնն է նաև, որովհետև Շուշին չի մե-ռել, Շուշին չի nչնչ шցել, Շուշին կա։ Ժամանակավոր ուրիշի իշխանության տակ լինելը չի նշանակում, որ մենք հրաժարվեցինք Շուշիից»։

Դեռ նոյեմբերի 10-ին, երբ հայտնի դարձավ պատ երազմի ցшվшլի ելքը, Արկադի Տեր-Թադևոսյանը հանդես եկավ իր հայտնի ելույթով։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն ու ճանապարհը, Կոմանդոսի համոզմամբ, հասարակության բոլոր առողջ ուժերի՝ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների համախմբումն էր։ Այսօր մեր կամքից անկախ՝ պարտավոր ենք շարունակել Կոմանդոսի գործը՝ ասում է կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանը։

« Մենք բախտավոր ենք, որ հենց Արկադի Տեր-Թադևոսյանի հետ դրեցինք այս կազմակերպության հիմքերը, որը բնավ նեղ քաղաքական շահեր չի հետապնդում։ Մեր կարևորագույն մտшհnգnւթյnւնը վաղվա Հայաստանն է։ Մենք հшմшրձшկություն ունեցանք Կոմանդոսի հետ շրջանառության մեջ դնել մեր հայրենիքի զարգացման կարգախոսը, որը դեռ այսօր ներկայացնելու ենք։ Մենք ձևավորել ենք ոլորտային խմբեր ու համոզված ենք՝ այն առաջարկները, որոնք արվել են, պետք է օգնեն մեզ նախ միաբանվել, ապա արդեն հшմшրձшկ քայլերով գնալ դեպի ազգային պետություն ու արժանապատիվ կյանք»։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կոմանդոսի հետ վերջին անգամ պատ երազմից երկու շաբաթ հետո է հանդիպել: Իրավիճակը քննարկել են և հանգել այն եզրակացության, որ հնարավոր է հզոր պետություն ստեղծել, բայց դրա համար միասնականություն և հզոր պետություն, հզոր բшնшկ ունենալու հստակ ցանկություն է պետք։

«Այո մենք կարող ենք լինել հզոր պետություն, այո, մենք կարող ենք ունենալ հզոր բшնшկ, մենք բոլոր նախապայմաններն ունենք դրա համար։ Եթե չցանկանանք, եթե չմասնակցենք,եթե չմիանանք, ոչինչ չի լինի»։

«Այսօր հայ ժողովրդի ճակատագիրը, առավել քան երբևէ, կախված է մեզնից: Պետք է կարողանանք պահպանել մեր պետության և կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերի և թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա իրավիճակը»․ այս հայտարարությունը լեգենդար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի թողած կտակն է։ Կյանքի վերջին շրջանում նա հասցրեց ոչ միայն ձևակերպել իր ասելիքը, այլև ձևավորել ու գլխավորել զինակից-գաղափարակիցների, հայրենիքի նվիրյալների մի ամբողջ բանակ:

«Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը կոչ է անում հայ մտավորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին համախմբվել երկրում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար: Թիմը Կոմանդոսի նույն համոզմունքն ունի՝ այսօր, ինչպես երբևէ ,յուրաքանչյուրիցս է կախված հայ ժողովրդի և պետության ճակատագիրը:

Հայաստանի Հանրային Ռադիո

Понравилась статья? Поделиться с друзьями: