Կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արցախի հшկшմшրտnւթյnւնը հեռու է կարգավորված լինելուց: Այսպիսին է հայկական կողմի դիրքորոշումը, որի մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձրաձայնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ժամանակ։

Նրա խոսքով, հшկшմшրտnւթյшն համապարփակ քաղաքական կարգավորմանը հնարավոր է հասնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները եւ խաղաղություն ու կայունություն կբերի մեր տարածաշրջանին։

«Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- ասել է նա։ Սա թերեւս ամենակարեւոր ուղերձն է, որի մասին հայկական կողմը բարձրաձայնում է եւ պետք է հետեւողականորեն խոսի յուրաքանչյուր հարմար առիթով։ Թե միջազգային հանրությունը, թե արցախյան հшմшկшրտnւթյшմբ տասնյակ տարիներ զբաղվող Միսկի խմբի համանախագահ երկրները, թե ադրբեջանական կողմը պետք է ընդունեն դա որպես առանցքային ուղենիշ խնդրի կարգավորման գործընթացում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Понравилась статья? Поделиться с друзьями: