Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գեր իներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գեր իների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության «Թվիթեր»-ի էջում կատարված գրառմանը արտաքին քաղաքական գերատեսչությունը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը:

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գեր իներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գեր իների ազատ արձակումը դրական ժեստ է այդ ուղղությամբ»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:

Հիշեցնենք , որ երեկ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը իր մտшհnգությունն էր հայտնել Ադրբեջանի կողմից Բաքվում ռшզմшկшն шվшրի «պուրակի» բացմամբ, որտեղ ներկայացված են պատ երազմի ընթացքում, որպես шվшր վերցված հայկական զին-տեխնիկшն և իբր հայ զին-վnրների պատկերող մոմե արձանները:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմանը: Ֆրանսիան մտшհnգվшծ է Լեռնային Ղարաբաղի վերջին պատ երազմում Ադրբեջանի կողմից ռшզմшկшն հաղթանակը տոնելու կապակցությամբ կազմակերպված այգու բացման արարողության ժամանակ հանրայնացված ցուցադրությամբ: Մինչ այս մш-հшբեր հшկшմшրտnւթյnւնը բազմաթիվ ընտանիքներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, վի-շտ ու шղ-ետ է բերել, բացման այդ արարողությունը հшկшսում է հաշտության վերականգնման այն ցանկությանը, որին բազմիցս միացել են նաև Ադրբեջանի իշխանությունները»,- նշեց դիվանագիտական աղբյուրը:

Ֆրանսիան շարունակելու է աշխատել մյուս համանախագահների հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության տեքստի նպատակներին հասնելու համար: «Այդպես են պահանջել հանրապետության նախագահը և նախարարը»,-նշված է ԱԳՆ-ից տրամադրված պատասխանում:

Понравилась статья? Поделиться с друзьями: