Քիմ Քարդաշյանը, Շերն ու այլ հայտնի հայեր կոչ են անում միանալ Հայաստանի և Արցախի ուսանողների համար կրթական նախագծին . (տեսանյութ)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Շերը, Էրիկ Էսրաիլյանը և շատ այլ հայտնի հայեր կոչ են արել միանալ «Teach For Armenia» նախաձեռնությանը՝ Հայաստանում ու Արցախում ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնման համար։

«Հինգշաբթի՝ մայիսի 6-ին «Teach For Armenia»-ն առցանց միջոցառում կանցկացնի՝ #HopeForArmenia, որը նվիրված է Հայաստանի ու Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների հասանելիության ստեղծման աշխատանքին»,- ասված է հրապարակվապ պրոմո-հոլովակի մեկնաբանություններում։

«Ղեկավարելու, ոգեշնչելու, վերականգնելու իմ հերթն է։ Իմ հերթն է հույս ստեղծելու։ Ձեր հերթն է աջակցելու ուսանողներին Հայաստանում եւ Արցախում », — նշում են հոլովակի հերոսները։

Հիշեցնենք , որ Քիմ Քարդաշյանը երեկ Ինստագրամի իր էջում նոր հրապարակում է արել նշելով ․

«Ես միշտ անկեղծ եմ խոսել այն մասին , թե ինչքան եմ ուզում, որ Հայոց ցեղաս պանությունը ճանաչվի»։

Քիմ Քարդաշյանը տեղադրել էր նաեւ մեր մյուս հայրենակից աշխարհահռչակ երգչուհի Շերի ուղերձից մի հատվածը, որտեղ երգչուհին նշում էր , որ ապրիլի 24-ը Հայոց ցեղաս պանության հիշտակի օրն է․ «Պահեք խոստումը և երբեք չմոռանանք» , – գրվածքով:

Понравилась статья? Поделиться с друзьями: