Վրաստանը հայտնել է թե ովքեր կկարողանան հատել ցամաքային սահմանները

Վրաստանը պատրաստվում է ցամաքային սահմանները բացել օտարերկրյա քաղաքացիների համար, բայց պարտադիր պատվաստումների առկայության պայմաններում: Այսօր լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան:

«Ինչ վերաբերում է ցամաքային սահմանի բացմանը, մենք նույնպես աշխատում ենք այս ուղղությամբ: Քննարկվում են նույն կանոնները, ինչ օդային սահմանների դեպքում: Օրինակ ապահովել պատվաստված այցելուների ավելի հեշտ մուտքը և այլն: Կարծում ենք, որ ցամաքային սահմանների վրա կարելի է կիրառել նույն սկզբունքը, և կարծում ենք, որ դա հնարավոր կլինի պատվաստումների բարձր մակարդակի ֆոնին », — ասել է Տուրնավան:

Վրաստանում պատվաստումների գործընթացը սկսվել է մարտի 15-ին և ընթանում է բավականին դանդաղ տեմպերով: Մայիսի 5-ի դրությամբ, կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժին ստացել է 47949 մարդ, իսկ 7 009-ին տրվել է երկու դեղաչափ:

Փետրվարի 1-ից երկիրը բացել է օդային սահմանները և աստիճանաբար վերականգնում է կանոնավոր օդային երթևեկությունը: Օդանավակայանով Վրաստան ժամանող օտարերկրացիները պետք է կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հաստատող վկայական ունենան:

Понравилась статья? Поделиться с друзьями: