Սա պատմական ռեկորդ է Հայաստանի համար . Նիկոլ Փաշինյան

2021 թվականի ապրիլի հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ, ինչը Հայաստանի համար պատմական ռեկորդ է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար: Ճիշտ է, այստեղ կա մի փոքր խորամանկություն այն առումով, որ անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է, այլ լավ, արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը ու դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որ այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, մնա շրջանառության մեջ ու օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 22 մլրդ դրամով՝ հույս հայտնելով, որ այս տեմպը ոչ միայն կկարողանան պահպանել, այլեւ ավելացնել:

Понравилась статья? Поделиться с друзьями: